Թերապիա

Միգրենի բուժման մի շատ մեթոդներ կան սկսած կանխարգելիչ դեղամիջոցներից , առանց բժշկի դեղատոմսի , միայն դեղատոմսով և վերջացրած այլընտրանքային բուժման մեթոդներով:

Պրոֆիլակտիկա

Միգրենով տառապողներից շատերը ժամանակի ընթացքում պայքարի ձևեր են մշակում, որի արդյունքում կարող է միգրենի նոպայի հաճախականությունը նվազել: Դրանց շարքում են սթրեսային իրավիճակների հաղթահարումը վարքագծի թերապիան ,հատուկ սննդակարգը , հանգիստը և ասեղնաբուժությունը: Ախտանիշները կարող են մեղմացնել նաև կամային հատկություններ զարգացնող սպորտային մարզումները ինչպիսիք են դանդաղ վազքը կամ հեծանիվը: Հիվանդները կարող են նաև քննարկել իրենց բժշկի հետ պրոֆիլակտիկ դեղամիջոցների բուժումը ,դեղամիջոցներ, որ նշանակվել են նոպայի կանխարգելման նպատակով , օրինակ բետա պաշարիչներ և կալցիումի ներհակորդներ:

ՄԻգրենի բուժման դեղորայքային միջոցներ

Երկար տարիներ շարունակ տարբեր մեթոդներ են մշակվել միգրենի բուժման նպատակով, :Բոուժման այդ մեթոդները չեն կարող կանխարգելել հիվանդի մոտ միգրենը, չեն կարող մեղմել միգրենին ուղեկցող սիմպտոմները:

Շատ հիվանդներ նախընտրում են հենց սիմպտոմների բուժման համար նախատեսված դեղորայքը ,որ վաճառվում են առանց դեղատոմսի, այնպիսի միջոցներ, ինչպիսիք են ցավազրկողները: Այնուամենայնիվ սխալ ցավազրկողների գործածումը կարող է առաջ բերել միգրենի նոպա: ՄԻգրենը բուժել ցանկացող հիվանդներին խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ , ով բուժման անհատական պլան կկազմի և կհետևի բուժման ընթացքին ,թե ինչպես է արձագանքում հիվանդի օրգանիզմը հետևյալ դեղորայքին:

Տրիպտան կոչվող դեղորայքային միջոցները , հասանելի են դեռևս իննսունական թվականներից , նախատեսված են եղել հատուկ միգրենի նոպաների բուժման համար: Այնուամենայնիվ այս միջոցները միայն սիմպտոմների բուժում են ներառում , դրանք չեն կարող պայքարել միգրեն երևույթի դեմ :Նոպայի հաճախականությունը առաջվա նման մնում է նույնը: