Պատճառները և խթան հանդիսացողները

Թեորիա

Միգրենի առաջացման հստակ պատճառը հայտնի չէ: Բազմաթիվ թեորիաներ կան , բայց ոչ մի հետազոտություն լիարժեք բացատրություն չի տվել այս վիճակի տարբեր դրսևորումների մասին:

Ներկայումս ընդունված է համարել , որ միգրենը գլխավորապես արյան անոթների հիվանդություն չէ և կապված չէ արյան ճնշման տատանումների հետ: Համարում են , որ սերատոնինի անհավասարակշռությունն է դրա պատճառը:


Կան պնդումներ, որ այս վիճակը կապված է էպիլեփսիայի հետ , չնայած ոչ բոլոր էպիլեփսիկներն են տառապում միգրենով կամ կապ ունեն էպիլեփսիայիով տառապող մարդկանց հետ: Միգրենի մեկ այլ պատճառ էլ վերագրվում է գենետիկ հակվածությանը ,այնուամենայնիվ սա չի ապացուցվել: Գենետիկ հակման հայտնաբերումը ինքնին բացատրություն չէ և հիվանդության բուժումը չի ապահովում:

Պատճառները

Միգրենը բարդ վիճակ է բազմազան ախտանշաններով , որը տարբեր մարդկանց վրա տարբեր ազդեցություն է ունենում:Միգրենի նոպաների պատճառները տարբեր մարդկանց մոտ տարբեր են և նոպաները սովորաբար ունենում են տարբեր պատճառներ:

Օրինակ շատ հիվանդների օրգանիզմը ընդունում է փոքր քանակությամբ ալկոհոլ, բայց չի ընդունում գինի որից հետո կարող է լինել միգրենի նոպա: Որոշ կանանց մոտ միգրենի նոպան սերտորեն կապված է հորմոնալ փոփոխությունների հետ, մյուսների մոտ դրա հետ կապ չունի ընդհանրապես: Որոշ կանանց մոտ միգրենի հաճախականությունը ավելանում է հղիությունից անմիջապես հետո , այն դեպքում երբ այլ կանանց մոտ կարող է ի սպառ բացակայել հղիության ժամանակ:

Որոշ սննդամթերքներ կարող են առաջացնել միգրեն, չնայած չի կարելի ընդհանրացնել և ասել բոլոր հիվանդների մասին: Կենսակերպի փոքր փոփոխություննրը օրինակ սովորականից շատ կամ քիչ քնելը կարող են հանգեցնել նոպայի :Սթրեսը անվիճելիորեն կարող է պատճառ հանդիսանալ , չնայած առօրյա կյանքում դժվար է կառավարել ,առավել ևս վերահսկել:Այս շարքն անվերջ կարելի է շարունակել:

Միգրենի պատճառները և խթան հանդիսացող հանգամանքների հասկանալը շատ կարևոր քայլ կարող է հանդիսանալ պրոբլեմին գործուն միջոց գտնելու համար : Գլխացավերով կամ միգրենով տառապողներին խորհուրդ է տրվում օրագիր պահել ,որտեղ նշվում է, երբ սկսվեցին գլխացավերը, դրանց հաճախականությունը , արդյոք այդ ցավերը այլ ախտանիշներով են ուղեկցվում, (օրինակ սրտխառնոց ,տեսողության վատթարացում) որքան է տևվում ցավը ,գլխի որ հատվածում է ցավը ,արդյոք ծակող կամ պուլսացող ցավ է :Հիվանդը պետք է նաև իր սննդակարքի հետ կապված նշումներ անի , ինչ դեղեր է ընդունել, ֆիզիկական ինչ գործունեություն է վարել, քնի խանգարումնրի և միջավայրի փոփոխության մասին գրի եթե առկա է: Միգրենի օրագիրը հնարավորություն կտա հմուտ բժիշկ մասնագետներին պատկերացում կազմել նոպաների մասին և հիվանդին մատնանշել արդյոք դա միգրեն է ,թե գլխացավի մեկ այլ տեսակ:

Միգրենի վիրաբուժական կենտրոնում , միգրենի հարցաթերթիկը հնարավորություն է տալիս թիմին միգրենի ախտանիշների մասին և հիվանդի այս հիվանդության անհատական պատճառների և խթան հանդիսացող հանգամանքների մասին: հստակ պատկերացում կազմել: Սա օգնում է պարզաբանել՝ միգրենի վիրաբուժական միջամտությանը համապատասխանում է արդյոք հիվանդը:

Խթանող հանգամանքներ

Մի քանի տարի առաջ գիտնականները հստակ մատնանշեցին գլխի և պարանոցի որ հատվածների գերլարվածությունն է հանգեցնում միգրենի նոպաների: Միգրենով տառապողները սովորաբար բողոքում են ճակատի հատվածի ,քունքերի կամ պարանոցի հատվածի ցավից , և շատերը կարողանում են ձգձգել (բայց ոչ կանխել) նոպայի սկզբնական փուլը՝ մերսելով քթի և հոնքերի շրջանը:

Հենց հոնքերի վերնամասում նյարդերի եռակի փունջը անցնում է մկանի միջով, որը առաջացնում է մաշկի կնճռոտում :Շատերի մոտ միգրենի նոպայի է հանգեցնում մկանի եռակի նյարդի փոխազդեցությունը , որը առաջացնում է մաշկի կնճռոտում :

Կնճռոտում առաջացնող մկանը , որ գտնվում է հենքերի վերևում ,հենց այն մկանն է , որ ճակատի հատվածում ՛՛մռայլության գծեր ՛՛ կամ այլ տեսակի գծեր է առաջացնում դեմքի վրա, որի հետևանքով ակտիվանում է պրոցեսը և հանգեցնում միգրենի նոպայի:

Շուրջ երեսուն տարի ուսմնասիրվում է,թե եռանիստ նյարդը միգրենի առաջացման մեջ ինչ դեր է խաղում :Մկանի կծկումը , որ առաջացնում է կնճիռներ, ճնշում է գործադրում եռանիստ նյարդի վրա ՝ առաջացնելով մի շարք երևույթներ, որոնք կարող են հանգեցնել միգրենի նոպայի: