Միգրենի օպերատիվ պրոցեդուրան միակ մոտեցումն է , որը սկսվում է ոչ թե ախտանիշներով , այլ միգրենի հիմնական պատճառով: Այս պրոցեդուրան առաջարկում Է հիվանդների մեծ մասին իրական շանս միգրենի ցավերից լիովին ազատվելու կամ գոնե մեղմացնելու սուր նոպաները և դրանց հաճախականությունը:
Չկա մեկ ընդհանուր թերապիա բոլորի համար , նույնիսկ միգրենի պրոցեդուրան նախատեսված չի բոլոր հիվանդների համար: Պրոցեդուրայի հաջողության համար կարևոր դեր է կատարում տարբեր հետազոտությունների առկայությունը ,որը ներառում է մի շարք դիագնոստիկ թեստեր ,որ իրականացվում են բարձր որակավորմամբ բժիշկների կողմից: Պետք է հետևել միգրենի թերապիայի 5 քայլից բաղկացած պլանի:
Միգրեն է , թե ոչ :Սա առաջին հարցն է, որ տրվում է միգրենի վիրաբուժական կենտրոնի կողմից նախքան հետագա քայլերը: ՀԻվանդներին նախ և առաջ առաջարկվում է լրացնել բազմաբնույթ հարցեր պարունակող անկետա, որը ներառում է հարցեր ընտանիքի անցյալի մասին, միգրենի ախտանիշների ,կլինիկական բնութագրի , նոպային նպաստող հանգամանքների և նոպաների հաճախականության մասին, ինչպես նաև ամբողջ ընդունած բուժման ու դեղորայքի մասին և մինչ այդ ընդունած լրացուցիչ թերապիայի մասին տեղեկություն: Անկետան կարելի է խնդրել ՄԻգրենի Վիրաբուժական Կենտրոնում կամ ներբեռնել վեբ կայքից:
ՀԻվանդի անկետայի լրացնելուն հաջորդում է հմուտ վիրաբուժի հետ հարցազրույցը :Վիրաբուժը որոշում է արդյոք հիվանդը տառապում է միգրենով թե ոչ, եթե այո , ապա որ տեսակի միգրենով :Այնուհետև բժիշկը և հիվանդը քննարկում են միասին , որ ընդհանուր պատկերացում կազմեն ինչ բնույթի միգրեն է և ինչ կետեր են նպաստում դրան: ՄԻգրենի վիրաբուժական պրոցեդուրա իրականացնելու որոշումը կայացվում է այն դեպքում եթե միգրեն առաջացել է կնճռոտում առաջացնող մկանի և եռանիստ նյարդի փոխազդեցության կամ այլ համապատասխան հարուցիչ կետերի պատճառով:
Բոտոքսի թեստը ցույց է տալիս արդյոք հիվանդը համապատասխանում է միգրենի վիրաբուժական միջոցով բուժմանը, թե ոչ:Բժիշկը ներարկում է Ա տեսակի բոտուլինատոքսին մեկ կամ մի քանի հարուցիչ կետերում:Այս ընթացքում մկանը թուլանում է և այսպիսով ազդակ չի հանդիսանում եռանիստ նյարդի համար: Դրանով իսկ խուսափելով մի շարք հետագա երևույթների առաջացումից և միգրենի նոպայից:
Վերահսկելու համար ,թե արդյոք բոտոքսի թեստը բարեհաջող է անցել , հիվանդին խնդրում են ն ութ շաբաթների ընթացքում միգրենի ախտանիշների մասին գրել օրագրի այն հատվածում , որտեղ նշում է ցավերի մասին :
Ի տարբերություն Ա տեսակի բոտուլինատոքսինի կարճատև էֆեկտիվությանը ,միգրենի վիրաբուժական բուժումը հիվանդին տալիս է ախտանիշների երկարաժամկետ թեթևացում :Միգրենի վիրաբուժական վիրահատությունը տևում է մոտ մեկ ժամ ,իրականացվում է ընդհանուր անզգայնացմամբ և կարող է իրականացվել ամբուլատոր պայմաններում: