Միգրեն բառը գալիս է հունական "hemicrania" բառից և նշանակում է "կիսագլխային", սուր կամ պուլսացվող ցավից, որը զգում են գլխի մի կողմում։ Միգրենի պատմությունը ունի 4000-տարվա պատմություն և նույնիսկ հիշատակվում է Աստվածաշնչում։
Չնայած միգրենի տարածվածությանը, շատերը դեռ սխալ պատկերացոևմ ունեն դրա մասին ; օրինակ - համարում են որ դրանով տառապում են միայն կանայք, ուրիշները մտածում են որ տառապողները ուղղակի իպոխոնդրիկներ են։ : Փաստն այն է, որ գրեթե ոչ ոք չի ընդունում այդ հիվանդությունը լուրջ, քանի դեռ չի տուժում դրանից ինքը։ . Թեև միգրենի ցավը, շատ ուժեղե և վատացնում է կյանքի որակը հիվանդների մեծ մասը տառապում է լռության մեջ:
Թեեւ ամեն հիվանդ ունի տարբեր ախտանիշներ, միգրենը հաջողվեց կատեգորիզացնել և դիֆերենցել ստանդարտ գլխացավից ՝Միջազգային Հանրության գլխացավի (HIS) –կողմից Երկու ամենատարածված ձեւերը migraines ՝պարզ գլխացավն է , կամ գլխացավ, առանց աուրայի և 'դասական' գլխացավ, կամ գլխացավ աուրայով:
Aura - ն բժշկական տերմին է, որն օգտագործվում է սպեկտրի նյարդաբանական ախտանիշները նկարագրելու համար, որոնք կարող են ուղեկցվել գլխացավով: Հաճախ դրանք ներառում են տեսողության խանգարումներ թմրություն , գլխապտույտ և նույնիսկ հավասարակշռության կորուստ:
Միգրենով տառապող հիվանդների մոտ, որ կազմում է մոտավորապես 85 % , հաճախ առանց աուրա միգրեն է:Ախտանշանները ներառում են ուժեղ կրկնվող ցավերը գլխի մի կողմում ,որը կարող է նոպայի ժամանակ անցնել նաև գլխի մյուս հատված կամ աստիճանաբար տարածվել գլխի բոլոր հատվածներով;
Սովորական միգրենի ժամանակ ուժեղ ,պուլսացող ցավին սովորաբար ուղեկցում է սրտխառնոցը ,փսխումը և լույսի ,ձայների և հոտերի նկատմամբ գերզգայունությունը: Նոպան կարող է տևել 4-ից 72 ժամ; Միգրենով տառապողը նոպայի ժամանակ շատ ժամանակ ստիպված է լինում պառկել մութ սենյակում մինչև ախտանշանների հանդարտվելը:
Միգրենով տառապողների 15 % -ի մոտ նոպայի սկզբը հանդիսանում է աուրան: Այս փուլին յուրահատուկ է մի շարք նյարդաբանական ախտանիշներ (աուրայի ախտանշանները)որը սովորաբար ուժգնանում է արագորեն 5 րոպեից մինչև 20 րոպե ընկած հատվածում և տևվում ընդհանուր առմամբ 30 –ից 50 րոպե:
Միգրենի նոպաները բաժանվում են 4 տարբեր փուլերի , որոնք տարբեր ուժգնությամբ են դրսևորվում տարբեր հիվանդների մոտ :Նոպայի ուժգնությունը կարող է փոխվել ժամանակի ընթացքում:
Միգրենի նոպան որպես կանոն նշաններ է տալիս ժամեր նույնիսկ օրեր առաջ :Հիվանդի մոտ առաջ են գալիս հոգնածության ,զայրույթի, էֆորիայի , ախորժակի ավելացման կամ կորստի կամ առօրյա ծանրաբեռնվածության նկատմամբ ուժերի անկմամբ:
Հիվանդների մոտավորապես 15 %-ի մոտ նոպայի սկիզբը հանդիսանում է աուրան:Այս փուլը բնութագրվում է մի շարք նյարդաբանական ախտանշաններով ,ներառելով տեսողության և խոսք արտաբերելու վատթարացմամբ, հավասարակշռության կորուստով,զգայական ախտանշաններով ինչպիսիք են ծակոցները և մարմնի մի հատվածում դիսկոմֆորտի զգացողությունը:Ախտանշանները արագ զարգանում են հինգ-ից 20 րոպեի ընթացքում և տևվում են 30-ից 60 րոպե:
Այս փուլին հատուկ է ուժեղ գլխացավը ,և որոշ հիվանդների մոտ կարող է ուղեկցվել այլ ախտանիշներով , ինչպիսիք են սրտխառնոցը, փսխելը և փորլուծը:Քանի որ ամենօրյա զգայական գրգռիչները՝արևի լույսը ,երաժշտությունը ավելի են ուժգնացնում ցավը , շատ հիվանդներ առանձնանում են մութ և հանգիստ սենյակում: Առանց բուժման այս փուլը կարող է տևել չորս –ից 72 ժամ:
Այս փուլի ժամանակ միգրենի ախտանիշները հետզհետե թուլանում են, այնուամենայնիվ շատ հիվանդներ լրիվ ուժասպառ են լինում , տառապում են տրամադրության անկմամբ, և նոպայից հետո մոտ երկու օր կենտրոնացման հետ կապված խնդիրներ կարող են ունենալ:
Միգրենի չորս փուլերը չեն ներառում այն ինչ իր մեջ ներառում է նոր նոպաների վախը, որը շատ հիվանդներ ունենում են ցավի բացակայության ժամանակ: Վատագույն դեպքում այս ցավը դառնում է մշտական ուղեկից ՝առաջացնելով մշտական անհանգստություն , որը կարող է ազդել միգրենով տառապողի ընտանեկան կյանքի, հարաբերությունների, կարիերայի և ազատ ժամանակի վրա: