Օպերատիվ վիրաբուժության

Օպերատիվ վիրաբուժության ՞հայտնաբերումը՞

ՄԻգրենի օպերատիվ վիրաբուժությունը հայտնաբերվել է պատահաբար ԱՄՆ ում 2000 թվականին: Կլինիկական հետազոտության ժամանակ , որ ներառել է 314 հիվանդ , վիրաբույժները հեռացրել են կնճռոտում առաջացնող մկանը ՝ հոնքի շրջանի փոքր մկանը՝ կնճիռներ առաջացնող գծերը վերացնելու նպատակով: ՄԻնչ վիրահատությունը 314 հիվանդներից 39 ը տառապում էին միգրենով: Մեկ տարի անց 39 հիվանդներից 31 ը տեղեկացրին, որ միգրենը անհետացել է կամ ախտանիշները: զգալի թեթևացել են :

Մաշկի կնճռոտում առաջացնող մկանը դեմքի ՛՛մռայլության գծեր՛՛է առաջացնում

Կնճռոտում առաջացնող մկանը

Այս արդյունքները Համալսարանական հիվանդանոցի վիրաբուժներին դրդել են ավելի ուշադիր ուսումնասիրել կնճռոտում առաջացնող մկանի և միգրենի միջև եղած կապին:Այդ ժամանակից ի վեր բազմաթիվ հետազոտություններ են հրապարակվել միգրենի վիրաբուժական վիրահատության արդյունավետության մասին: Բացի դրանից ԱՄՆ – ի, Ավստրիայի և Գերմանիայի հիվանդների տվյալները ցույց են տվել, որ

  • հիվանդների 35 տոկոսը ախտանիշների թեթևություն է զգացել արդեն մեկ տարի անց:
  • Մնացած 57 տոկոսի մոտ նոպաների հաճախականությունը և ինտենսիվությունը զգալիորեն նվազել են վիրահատությունից հետո:

Միգրենի թերապիայի վիրաբուժական մոտեցումը

Միգրենի վիրաբուժական թերապիան իր մեջ ներառում է եռանիստ նյարդի տարբեր ճյուղերի վրա ճնշման նվազումը: Շատերի մոտ նոպայի է հանգում մկանների փոխհարաբերությունը,: Կնճռոտում առաջացնող մկանը գտնվում է հոնքերի վերևում և հենց այդ մկանն է պատասխանատու կնճռոտում կամ դեմքի վրա այլ գծեր առաջացնելու մեջ: Եռանիստ նյարդի մի մասը անցնում է այս մկանի միջով , արդյունքում մի շարք երևույթների է հանգեցնում , որոնք էլ առաջացնում են միգրենի նոպա:

Վիրաբույժը փոքր կտրվածք է անում ակնակոպի ծալքի երկայնքով ,որպեսզի հեռացնի ցավ առաջացնող մկանը , մեծամասամբ դա կնճռոտում առաջացնող մկանն է լինում: Մկանի նյարդը այս պրոցեդուրայի ընթացքում ոչ հեռացվում է ոչ վնասվում:Մկանը հեռացնելը նպաստում է նրան, որ փոխազդեցություն տեղի չի ունենում ,և այսպիսով միգրենի ախտանիշները անհետանում են:

Քունքերի հատվածի նոպա հարուցող կետերը կարել է բուժել նույնատիպ վիրաբուժական կարգով: Համապատասխան նյարդի վրա գործադրվող ճնշումը անցնում է վիրաբուժի կողմից քունքի մազածածկ հատվածի վրայի փոքր կտրվածքի միջոցով :Երրորդ տարբերակն էլ վզի վրա գտնվող նյարդի վրա գրոծադրվող ճնշման ազատումն է:

Կենսական անհրաժեշտ պայման է յուրաքանչյուր դեպքը անհատապես զննելը , և որ յուրաքանչյուր հիվանդ անցնի բոտուլինատոքսինի թեստը նախքան վիրաբուժական միջամտությունը: Եթե ներարկումից հետո միգրենի ախտանիշները նվազում են ավելի քանի հիսուն տոկոսով սկզբի ութ շաբաթներում ,ապա սա դրական արդյունք է, որը կանխատեսում է , որ վիրաբուժական միջամտությունը բարեհաջող արդյունք կտա:

Ի հավելումն ախտանիշների նվազեցման հիվանդը նաև նկատում է, որ հոնքերի միջնամասի կճռոտության գծերը քչացել են , դեպքերի մեծամասնության ժամանակ նկատում են , որ վերացել են դրանք: