ՄԻգրենի բուժումը բոտուլինատոքսինի միջոցով (մարդկանց հայտնի ինչպես բոտոքս) մի շարք կլինիկական հետազոտությունների է ենթարկվել ամբողջ աշխարհում: Միացյալ Նահանգներում արդեն մի քանի տարի ընդունված պրոցեդուրա է , իսկ Մեծ Բրիտանիայում նկատվում է տվյալ պրոցեդուրայի գործածման աճ: Բոտոքսը բնական պրոտեին է , որը արգելափակում է ացետիլքոլինի հոսքը :Նյարդից եկող իմպուլսները չեն փոխանցվում մկանին, այդպիսով մկանին թույլ չտալով սեղմվել և փաստացի պարալիզացնում այդ մկանը:
Ա կարգի բոտուլինատոքսինի էֆեկտիվությունը տևում է մոտավորապես երկու ամսից մինչև չորս ամիս :Այս ժամանակահատվածից հետո ացետիլքոլինը նորից արտազատվում է և մկանը կրկին ակտիվանում է :
Գլխի մեջ մի շարք կետեր կան որտեղ նյարդերը անցնում են մկանների միջով :Երբ մկանները սեղմված են նյարդը կծկվում է: Միգրենի ախտանիշները շատ հիվանդների մոտ առաջանում են այս մկաններից, որոնք սեղմվում են հետևյալ հատվածներում:
Ա կարգի բոտուլինատոքսինի ներարկումը թուլացնում է համապատասխան մկանը: Բժիշկը որոշում է ներարկման կետերը հաշվի առնելով ,թե որ կետերն են միգրեն հարուցում:
Click here for a series of Frequently Asked Questions about the botulinum toxin Type A (Botox) test